Վարդան Պետրոսյանը շարունակում է իր «կիսատ թողած երգը»

Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով տեղեկացնում է, որ  սկսում է իր հյուրախաղերը: «Վարդան Պետրոսյանը մաղթելով բոլորին խաղաղ ու երջանիկ տարի, հայտարարում է 2019 թվի իր հյուրախաղերի սկիզբը ։ ՄԱՐՏԻ 2 ին նա իր  «Իմ կիսատ թողած երգը» մենաներկայացմամբ հանդես կգա Լիոնում ՝ Վիլերբանի Մշակութային Կենտրոնի սրահում»,-այս մասին տեսանյութին կից գրված է դերասանի պաշտոնական էջում:

Երկարատև դադարից հետո Վարդան Պետրոսյանը ելույթ ունեցավ հայաստանյան բեմում

Երգիչներ Հայկ Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը, Էվա Ոսկանյանը, Նաիրա Մանուչարյանը, Աղվան Պապոյանը մեծ տոն պարգևեցին Ազնավուրի արվեստի երկրպագուներին՝ «Քեզ համար, Ազնավուր» համերգին ինքնատիպ մեկնաբանություններով ներկայացնելով աշխարհահռչակ շանսոնյեի սիրված ստեղծագործությունները: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` երեկոն կայացավ հոկտեմբերի 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգի հատուկ […]

Երկար դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ բեմ կբարձրանա

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Երևանում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված «Քեզ համար, Ազնավուր» համերգային ծրագիրը: Սա Մշակույթի նախարարության և Unity Production-ի համատեղ նախագիծն է, իսկ հեղինակներից մեկն էլ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն է, ում խոսքով, նախապես պլանավորված համերգ էր և հուսով էին, որ […]