Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է գարնանային հմայիչ կերպարում։ Կադրերում Տաթեւիկը վառ շպարով է, հավաքված վարսերով, որոնք էլ զարդարված են ծաղիկներով։ Դերասանուհին կրում է սեւ զգեստ։ Հրապարակմանը կից նա գրել է․

«Ակամա մտաբերեցի հայտնի թատերգակի խոսքերը.

«Բնությունը կնոջն ասել է՝ եղի՜ր գեղեցիկ, եթե կարող ես… իմաստուն՝ եթե ցանկանում ես… բայց եղի՜ր հարգված, դա է ամենակարևորը»: Գարնան այս առաջին օրերին մենք՝ կանայք, առանձնակի ոգևորությամբ վերածնվում ենք բնության հետ միասին, գեղեցկության նոր երանգներով ենք ներկայանում մեզ և շրջապատին:

Նորովի ենք գիտակցում կնոջը ներհատուկ բնատուր իմաստնությունը: