Դիմահարդար, իսկ վերջերս նաեւ ֆուդբլոգեր Գոհար Ավետիսյանը շուտով մայր կդառնա։ Նա հետեւորդներին մանրամասն պատմում է հղիության առաջին ամիսների, իրենց ապրումների եւ առողջության մասին: Նախօրեին աստղը կազմակերպել էր Gender reveal party, որտեղ Գոհարն ու նրա սիրեցյալը հյուրերի ներկայությամբ իմացել են ապագա երեխայի սեռը։

Հանդիսավոր միջավայրում նա սիրեցյալի հետ կանգնել է դահլիճի կենտրոնում եւ պայթեցրել փուչիկը, որում կապույտ փայլեր են եղել՝ դրանով իսկ հասկացնելով, որ տղա է ունենալու։

«Այժմ ավելի շատ եմ սպասում մեր հանդիպմանը, իմ սեր», – հրապարակմանը կից գրել է Գոհար Ավետիսյանը։

Հյուրերը բաչականչություններով են ընդունել լուրը, իսկ հետեւորդները սկսել են ուրախանալ այդ իրադարձությամբ։ Բայց ոչ բոլորը՝ որոշ օգտատերերի համար անհասկանալի է եղել Գոհարի ամուսնու արձագանքը։ Լուրը, որով ուրախացան գրեթե բոլորը, ապագա հայրիկը շատ զուսպ ընդունեց։

«Գուցե նրանց սովորույթները թույլ չեն տալիս հանրության առջեւ ցուցադրել իրենց զգացմունքները», «Այն պահը, երբ նայում էր ամուսնուն, այլ ոչ թե գնդակին», «Ինչ-որ ամուսինը այն չէ»,- տարակուսել են հետեւորդները: Եղել են նաեւ այնպիսինները, որոնք մտածել են, որ Գոհարի կողքին կանգնած տղամարդը ոչ թե իր երկրորդ կեսն է, այլ դերակատար։