Ռուսական «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող երաժշտական «Ну-ка, все вместе!» շոուի մանկական՝ հատուկ թողարկման հաղթող զույգ են դարձել հայ քույր ու եղբայր՝ Բորիս ու Անահիտ Ադամյանները:

Սոչիից եկած հայ երեխաները կատարել են ամերիկյան OneRepublic ռոք խմբի All the right moves երգը:

«Մենք եկել ենք ձեր սրտերը գրավելու, հուսով ենք՝ դուք մեզ կաջակցեք»,- ելույթից առաջ ասել է Բորիս Ադամյանը:

Քրոջ ու եղբոր ելույթը հասել է իր նպատակին` անհրաժեշտ 94-ի փոխարեն 98 ձայն են ստացել, զբաղեցրել առաջին հորիզոնականը և հաղորդման ավարտին պարգևատրվել: