Վերջին օրերին ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ռեփեր Ջիգանն ու կինը՝ մոդել Օքսանա Սամոյլովան են։ Երկար տարիներ ռուսական շոու բիզնեսում նրանք իդեալական ընտանիքի խորհրդանիշ են եղել։

Նրանց հարաբերություններում խնդիրների մասին առաջին ահազանգը եղավ օրերս, երբ Ջիգանն ալկոհոլի ազդեցության տակ Ինստագրամում ուղիղ եթեր մտավ, և հետևորդները լսեցին, թե ինչպես է վատ բառապաշարով դստերն ուղարկում գարեջրի հետևից։  

Ավելի ուշ լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ Օքսանան և Ջիգանը պատրաստվում են ամուսնալուծվել, քանի որ, Ջիգանը ոչ միայն իրեն ադեկվատ չի դրսևորում, այլև դավաճանել է կնոջը։  Ժամեր առաջ Օքսանան հրապարակում է արել Ինստագրամում: «Ես ուղղակի չեմ ուզում արթնանալ այս աշխարհում»,- գրել է նա:

Ջիգանն իր հերթին «սթորի» բաժնում կնոջից ներում է հայցել և զգացմունքային գրառում արել՝ շնորհավորելով նրան Մարտի 8-ի առթիվ․ «Թանկագինս, սիրում եմ քեզ ու հավերժ կսիրեմ։ Դու փրկել ես իմ կյանքը։ Նա, ով մի կյանք է փրկում, փրկում է ամբողջ աշխարհը»։  

Ռեփերի «սթորի»-ներն ու վերջին հրապարակումները հետևորդներին անհանսգատանլու առիթ են տվել, քանի որ Ջիգանն ակնհայտ հյուծված տեսք ունի։ Ներկայումս զույգն առանձին է ապրում։

Telegram-ի «Только никому» ալիքը ևս անդրադարձել է զույգի հարաբերություններին։ Նրանց կատարած հրապարակման համաձայն՝ Միացյալ Նահանգների սոցիալական ծառայությունները ցանկանում են ռեփերին զրկեն հայրական իրավունքից։ Ավելին, նրանց ընտանիքը ամիսներ շարունակ գտնվել է սոցծառայողների ուշադրության կենտրոնում, քանի որ նրանց դստրերից մեկին նկատել են փողոցում աղբարկղը փորփրելիս։

Հիշեցնենք, որ Ջիգանն ու Օքսանան միասին են 2009 թվականից։ Նրանք իրենց հարաբերություններն օրինականացրել են 2012 թվականին, ունեն երեք դուստր՝ 8-ամյա Արիելան, 5-ամյա Լեան և 2-ամյա Մայան ևև մի որդի՝ Դավիդը, որը ծնվել է փետրվարի 18-ին։