Ֆրանսիայում 90 տարեկան հասակում մահացել է շվեդ դերասան Մաքս ֆոն Սյուդովը, որը հայտնիություն է ձեռք բերել Ինգմար Բերգմանի ֆիլմերում դերերից հետո, հայտնում է «Paris Match» ամսագիրը։

«Կոտրված սրտով, անսահման տխրությամբ, անտանելի ցավով մենք պետք է հայտնենք, որ Մաքս ֆոն Սյուդովը կյանքից հեռացել է 2020թ.-ի մարտի 8-ին»,- պարբերականին հայտնել է դերասանի կինը՝ Կատրին ֆոն Սյուդովը։

Դերասանը նկարահանվում էր հայտնի «Գահերի խաղը» սերիալում, որում կատարում էր ծեր լորդ Բրինդենի դերը, որը երեք աչքանի ագռավի կերպար է ընդունում։  

Դերասանի վերջին աշխատանքը ֆրանս-բելգիական «Կուրսկ» ֆիլմում էր (2018), որը նվիրված էր ռուսական «Կուրսկ» սուզանավի ողբերգությանը 2000թ.-ին։