Ավստրալիական Վուլլոնգոնգ քաղաքից հարսնացուն, ով կշռում էր 120 կգ և վախենում էր տոնակատարության համար գեղեցիկ և համապատասխան չափսերի հագուստ չգտնել, 1 տարվա ընթացքում նիհարել է 55 կգ-ով, գրում է Daily Mail-ը:

30-ամյա Կաիլի Մալկախին գեր երեխա էր: Մեծանալով նա ավելորդ կգ-ները չի կորցրել, ընդհակառակը, ամեն տարի նրա քաշն ավելացել է, չնայած նրան, որ աղջիկն առողջ կենսակերպ է վարել:

Մալկախին ամաչում էր իր գերությունից և շատ էր վախենում, որ իր հարսանիքի ժամանակ գեղեցիկ տեսք չի ունենա և չի կարողանա իրեն համապատասխան հագուստ գնել:

Ավստրալուհին ճիշտ սննդակարգի է անցել, ֆիթնես-ակումբում անձնական մարզչի հետ է աշխատել և արդյունքում նիհարել 15 կգ-ով: Բայց այս արդյունքը չի գոհացրել նրան:

Աղջիկը դիմել է բժշկի: Մասնագետը նրա մոտ հորմոնալ խանգարում է հայտնաբերել, որն առաջացնում է ճարպակալում:

Սննդաբանն այցելուին խորհուրդ է տվել օգտագործել կաթնամթերք, շաքար և ածխաջրածին պարունակող սնունդ: Աղջիկը նաև ավելի շատ է զբաղվել սպորտով՝ մարզասրահ է այցելել շաբաթը 6 անգամ: