Երիտասարդ դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը փորձում է հետևել նորաձևությանը, սակայն նախապատվությունը տալիս է այն հագուստին, որն իրեն է դուրս գալիս և համապատասխանում է իր կերպարին։ Տղամարդկանց հագուստի դեպքում Եվան ուշադրություն է դարձնում կոկիկությանը, առանձին դետալներին ու աքսեսուարներին։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է նորաձևության ոլորտում բիզնեսով զբաղվելու, իր պահարանի պարունակության և սեփական ոճի մասին։  

«Երբեք հիվանդագին ընկած չեմ եղել նորաձևության վերջին միտումների հետևից։ Ես հագնում եմ այն,  ինչն առաջին հերթին ինձ է դուրս գալիս, համապատասխան է ինձ։ Իհարկե, հետ չեմ մնում միտումներից՝ փորձելով որոշ իրեր բերել իմ զգեստապահարան, բայց հագնում եմ, այն, ինչն ինձ դուր է գալիս»,-ասաց Եվան։

Դերասանուհին նշեց, որ իր ննջասենյակում շուտով երկրորդ զգեստապահարան կավելանա․ «Իմ պահարանն այնքան է լցվել, որ եղած հագուտն էլ տեղ չի անում։ Հայրիկս նոր զգեստապահարան է պատվիրելու, որպեսզի կարողանամ մի մասն այնտեղ դասավորել։ Պահարանս հագեցավ այն պատճառով, որ ոճս փոխեցի, նոր իրեր գնեցի, բացի այդ, օրինակ երեկոյան զգեստները երկու անգամ չեմ հագնում»։

Եվան ասաց, որ վերջին շրջանում ոճը բավականին փոխել է, առօրյայում հիմա ավելի հաճախ լինում է casual և սպորտային կերպարներով․ «Նախկինում դասական, սեքսուալ զգեստներով շատ էի լինում, հաճախ բարձրակրունկներ էի կրում, հիմա հետաքրքիր տարբերություն է նկատվում առօրյա look-երիս և Ինստագրամի լուսանկարներիս, նկարահանումների համար ընտրված կերպարներիս միջև։ Կարող եմ լինել բաց զգեստներով, խորը լանջաբացվածքով, կարճ շրջազգեստով, սակայն դրանք հիմնականում նկարահանումների համար են»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում