Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում մշտապես կիսվում է հրապուրիչ ու եթերային լուսանկարներով: Իր հետեւորդներին ու երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

Instagram-ի Stories բաժնում, որ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված նոր լուսանկարում Իննան ներկայացել է գրավիչ կերպարում։ Կադրում նա կրում է արծաթափայլ, խորը դեկոլտեով, ուլտրակարճ զգեստ։ Իննան ընտրել է բալագույն շրթներկ, վարսեն արձակված են։ Կադրին կից երիտասարդ դրասանուհին գրել է․ «Սեր»։