Ամերիկյան առողջության խորհրդատվական հանձնաժողովում մասնագետները ուսումնասիրությունների հիման վրա կազմել են օրվա ընթացքում սուրճի թույլատրելի չափաբաժին:

Ըստ այդմ` մասնագետները խորհուրդ են տալիս օրեկան 3-5 գավաթ սուրճ խմել: Այս չափաբաժինը մասնագետները համարում են որպես առողջ ապրելակերպի կարևոր մաս, սակայն միաժամանակ զգուշացնում են, որ սուրճը չի կարելի այս չափաբաժնով զուգակցել օրինակ ալկոհոլի հետ:

Հղի կանանց դեպքում որպես սուրճի օպտիմալ չափաբաժին` մասնագետները առաջարկում են օրը 2 գավաթ: