
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դուստրերի հետ քարոզարշավ է իրականացնում Երևանի հանրային վայրերում, մասնավորապես՝ մետրոյում:
Քարոզարշավի ժամանակ, երբ վարչապետն Այո-ի բուկլետներ էր բաժանում, մի աղջիկ վերցրեց բուկլետը, նետեց Փաշինյանի ուղղությամբ:
«Նորմալ է, մենք հարգում ենք ձեր տեսակետը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»,-արձագանքեց Փաշինյանը
