Շոկոլադային կախվածությունը հիմնականում մագնեզիումի պակասի նշան է: Բազում մարդիկ հիմա մագնեզիումի պակաս են զգում, նույնիսկ ավելի շատ, քան երբևէ:

Հարց է ծագում, թե ինչու մարդիկ չեն ստանում բավարար քանակությամբ մագնեզիում: Պատճառները մի քանիսն են`

  • Չափից ավելի մշակված մթերքներ օգտագործելը, որոնք սննդային արժեք չեն ներկայացնում:
  • Եթե նույնիսկ մարդիկ ամբողջական մթերքներ են ուտում, պեստիցիդները զգալիորեն նվազեցնում են հողի մեջ մագնեզիումի մակարդակը:
  • Սթրեսը ստիպում է օրգանիզմին նվազեցնել օրգանիզմում մագնեզիումի մակարդակը:
  • Շաքարի չափից ավելի օգտագործումը ստիպում է օրգանիզմին ավելի շատ մագնեզիում օգտագործել այն յուրացնելու համար:
  • Այնպիսի դեղեր, ինչպիսիք են հակաբիոտիկները և հակաբեղմնավորիչները, որպես կանոն, նույնպես հյուծում են մագնեզիումի մակարդակը:
  • Եթե ամեն օր շոկոլադ ուտելու պահանջ ունեք, ուրեմն պետք է ձեր սննդի օրաբաժնում ավելի շատ ներառեք մագնեզիումով հարուստ մթերքներ:

Մագնեզիումի պակասի ախտանշանները
Եթե առողջական ինչ-որ խնդիրներ եք զգում, դա կարող է վկայել մագնեզիումի պակասի մասին: Այդ պակասի առավել կարևոր տարածված նշանը բարձր ճնշումն է, հոգնածությունը, գլխացավերը, դեպրեսիան, տագնապը, մկանային ջղաձգությունները կամ սպազմները և այլն:

Մագնեզիումի աղբյուրներն են

Կակաոյի ունդերը մագնեզիումի ամենաբարձր աղբյուրներից մեկն է` 30 գրամում ապշեցուցիչ 41 մգ: Մյուս աղբյուրներն են.

Մրգերից` բանանը, ելակը, թուզը և ավոկադոն:

Սերմերից` արևածաղկի, դդմի և կտավատի:

Լոբազգիներից` լոբին, ոսպը, սիսեռը:

Ձկները հիանալի են օմեգա-3-ը և մագնեզիումը լրացնելու համար:

Ընկուզեղեն` պեկան ընկույզ, նուշ, բրազիլական ընկույզ:

Մուգ տերևային կանաչի պետք է ուտել ամեն օր` սպանախ, բրոկոլի, մանգոլդ (թերթավոր ճակնդեղ):

Ջանացեք ամեն գնով խուսափել շաքարից, թեև այն կարող է թաքնված լինել տարբեր մթերքներում` աղցանի սոուսներից մինչև հաց: Շաքարի օգտագործումը կրճատելն օգնում է ձեր մարմնին մագնեզիումի բավարար պաշար ունենալ և ավելի շատ էներգիա է տալիս, մաքրում է մաշկը և օգնում քաշը նվազեցնելուն:

Խորհուրդ է տրվում ընդունել մագնեզիումի քլորիդով լոգանքներ, որն արդյունահանում են ծովից և այն հեշտորեն ներծծվում է մաշկով:

Ձեր սննդի օրաբաժնին ավելացրեք կակաո, քանի որ կակաոյի ունդերը մագնեզիումի լավագույն դիետիկ աղբյուրներից են: