Ռուսաստանի մայրաքաղաքի իր բնակարանում իրավապահներն այսօր հայտնաբերվել են հայազգի բժիշկ Լալա Օգանեսյանի դին։ Բժիշկ-սրտաբանը 47 տարեկան էր։ Այս մասին հայտնում է RusArminfo կայքը։

Ոստիկանները բնակարան են ժամանել բժշկուհու որդու կանչով։ 19-ամյա երիտասարդը ոստիկանություն է ահազանգել, որ ծնողները չեն բացում դռան դուռը, իսկ մայրը չի պատասխանում զանգերին։ Տեղ հասած ոստիկանները կոտրել են տան դուռը, ներս մտել և հայտնաբերել կնոջը՝ մահացած վիճակում։

Տան մյուս սենյակում եղել է նրա ամուսինը, որ շտապօգնության ծառայության բժիշկ է։ Նա փորձել է ինքնասպանություն գործել, սակայն դա նրան չի հաջողվել։ Տղամարդուն ծանր վիճակում տեղափոխել են բուժհիմնարկ։

Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել, և սպանության հիմնական կասկածյալ է դիտարկվում հենց բժշկուհու ամուսինը։