Քիմ Քարդաշյանը Instagram-ում պատմել է Սպիտակ տուն կատարած այցի մասին։  Ռեալիթի-շոուի աստղը եւ բիզնեսվումենը բանտից ազատ արձակված չորս կանանց հետ հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Քիմը սոցցանցում քաղաքական գործչի հետ կադրեր չի հրապարակել, բայց նրա հետ հանդիպումն ավելի վաղ հայտարարվել էր։

«Այսօր Էլիսը, Քրիսթալը, Ջուդիթը, Թայնիսը եւ ես @cut_50 թիմի հետ միասին կգնանք Սպիտակ տուն, որպեսզի լույս սփռենք այս կանանց վրա եւ քննարկենք այն փոփոխությունները, որոնց կարիքն ունի մեր արդարադատության համակարգը», – գրել է նա:

Մեկ ամիս առաջ Թրամփը ներում էր շնորհել յոթ մարդու եւ մեղմացրել չորս բանտարկյալների դատավճիռները։  Նախքան նրանց ազատ արձակվելը Քիմը երկու անգամ քաղաքական գործչի հետ հանդիպել է Սպիտակ տանը եւ խնդրել ներում շնորհել Էլիս Ջոնսոնին։