Երգչուհի Լիլիթ Կարապետյանն շնորհավորել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Երգչուհին լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել ինստագրամի «սթորի» բաժնում․

«Կարոտն անտանելի է․ Ծնունդդ շնորհավոր, ՍՊԱՐԱՊԵՏ: Ծնունդդ շնորհավոր, արդար, շիտակ, հզոր, անվախ, ծնողասեր, կնամեծար, ընկերասեր, արվեստասեր, բնություն սիրող, արժեքներ գնահատող, Հայրենասեր: Ինչքան սեր կար քո մեջ, ինչքան երազանքներ ունեիր, որոնք մնացին անավարտ»:

Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան: