Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին իր  Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հայրիկի հետ։ Շպռոտը փոքրիկ երեխա է, գտնվում է հայրիկի գրկում։ Ընտանեկան լուսանկարին կից երգչուհին գրել է․ «Ես եւ հայրիկս Մոսկվայում»։