Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Տաթեւը վառ շպարով է, նա հավաքել է վարսերը, ճերմակ բլուզ ընտրել։ Կադրին կից Տաթեւն անդրադարձել է իրեն պլաստիկ վիրահատություներ կատարելու մեջ մեղադրողներին եւ անհիմն չարախոսողներին։ Նա գրել է․ «Շատ հաճախ եմ հասցեիս հանդիպում համացանցում մեկնաբանություններ մեղադրանքների տեսքով `«այս աղջիկը պլաստիկայի զոհ է դարձել» ,«շուրթերդ լցրած է, դեմքդ սրսկած է», «բնական ոչինչ չկա»… իրականում կոմպլիմենտ եք անում) ժամանակ առաջ նեղվում էի, հետո հասկացա՝ իրավունք չունեմ. մեկնաբանություններից չի փոխում իրականությունը և հիմա կարդալիս զուտ ժպտում եմ) եթե բնական մեծ շրթունքներ ունես ապա սարքած ես, օկ)))) եթե դուք լավ տեղեկացված չեք ինչպիսի տեսք ունեն լցրած շուրթերը ու ֆանտաստիկայի ժանրն եք սիրում, ապա հարգելի աղջիկներ ` հն՞՞՞) Աբսուրդ է `Ձեր սուբյեկտիվ կարծիքը որպես փաստ պնդել և պարտք համարել գրել «տո այ սարքած զոմբի»…. տգետ ե՞ք: Ինձ պարտադիր չպիտի սիրեն աղջիկները, (դա ինձ միշտ դուր է եկել), դարձել եմ շատերի «կենդանի հերքումը».. էդպես եմ մեկնաբանում, բայց Ցավում եմ, !!!! ցավում եմ, որ նրանք իրենց առօրյա հեքիաթը բաց թողնելով գնում են նենգության հետևից.. Նախ անգամ, եթե քթի վիրահատությունից բացի այլ միջամտություն լինի դեմքիս ` ես Ձեր ո՞ր աչքն եմ հանում: Արհեստական եք դուք, որ ֆիկտիվ «լավն» եք ներկայանում և մարդուն չճանաչելով ձեր անտեղի մեղադրնքներն եք շռայլում: ԵՐԲԵՔ դեմքս ֆիլլեռ կամ բոտոկս սրսկելու դեպքեր չեն գրանցվել, գտնեմ նպատակահարմար կանրադառնամ դրան.. Բա դուք ո՞նց հարմար առիթ գտնեք և տակտի զգացողությանն անրադառնաք.. Ինքակրթության և դաստիարակության բացակայության նշան է ապատեղեկատվություն շռայլել, որակավորել.., ի՞նչ իրավունքով. ես Ձեր հորեղբոր աղջիկը չեմ, ո՛չ էլ դուք ` երկնքից հենց նոր ժամանողը: Կիրթ մարդիկ մտածում նոր են խոսում, շատ հաճախ մտածում և լռում:

Ցավում եմ նաև, որ ապրում եմ մի երկրում որտեղ աշխատանքս ` կերտած կերպարս ևս առիթ է կպնել անձիս: Օպերատորը ստոպ է տալիս և այդքանով իմ աշխատանքը սահմանվում է ` վերադառնում եմ իմ իրականություն.. Բայց Ձեր իրականությունը հենց այն փոքրահոգի էությունն է և նենգ բառապաշարն որն խայթում է, !!! բայց Ձեր, իսկ կյանքը: Եթե բաց տեղեր ունեք դրանք լրացրե’ք և բարձր եղեք: Դուք ինձ վիրավորելու Փորձի համար պատրաստ եք կորցնել նրբություն. իմ կյանքում դրանից ոչինիչ չի փոխվում կամ կորչում, բայց դուք ի՞նչ եք ձեռքբերում: Եվ մի՛ մոռացեք ` մաքուր տան կեղտոտ ամանի համար տանը կռիվ գցողի հոգին շատ կեղտոտ է»: