
Հաճախ կարևոր միջոցառումից կամ արձակուրդից առաջ կանայք բախվում են որովայնի և իրանի շրջանում ավելորդ սանտիմետրերի խնդրին: Այն ժամանակ, երբ տոնական զգեստը կարերից պատռվում է, իսկ լողազգեստը կիպ գրկում է ուռուցիկ որովայնը, չի խանգարի հիշել օրգանիզմն էքստեռն մաքրելու հնարավորության մասին:
Araratnews.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում ճարպեր այրող ըմպելիքի բաղադրությունը, որը մեկ շաբաթում կօգնի ազատվելու որովայնի և իրանի շրջանում ավելորդ սանտիմետրերից` իր հրաշագործ հատկության` օրգանիզմից թույներն ու խարամները դուրս բերելու ունակության շնորհիվ:
Իհարկե, առողջ սնունդը և ֆիզիկական բեռնվածությունը այդ 7 օրվա ընթացքում մեր լավագույն բարեկամներն են, իսկ թուրինջի կոկտեյլը միայն կարագացնի արդյունքը: Այն ճիշտ կիրառելու դեպքում կարող եք օրը կորցնել մինչև 1 սմ:
Բաղադրիչները
- 150 մլ թուրինջի հյութ
- 1 թեյի գդալ մեղր
- 2 թեյի գդալ բնական խնձորի քացախ
- 50 մլ չգազավորված ջուր
Պատրաստման եղանակը
Նախ` լուծեք մեղրը հյութի մեջ, ապա ավելացրեք ջուրն և խնձորի քացախը: Այս ըմպելիքը պետք է ընդունել օրը երկու անգամ` ընթրիքից ու ճաշից 15 րոպե առաջ:
Թուրինջի հյութը վաղուց օգտագործում են ավելորդ քաշի խնդիրները լուծելու համար: Այս ամբողջի պատճառը նրանց պարունակած ֆլավոնոիդներն են: Այս նյութերն օգնում են օրգանիզմին ազատվել ավելորդ հեղուկից, ճեղքում են ճարպերն ու պայքարում ցելյուլիտի դեմ:
Ճարպերն այրող կոկտեյլը պետք է զգուշորեն ընդունել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների, ինչպես նաև սրացման փուլում մյուս հիվանդությունների ժամանակ:
