Աշխարհում շատերն են օրը մեկ բաժակ սուրճով սկսում: Ընդ որում, ոմանց համար դա լիարժեք նախաճաշ է:

Բայց ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սուրճը կարող է նաև վնասակար լինել, եթե այն օգտագործվի օրվա ոչ ճիշտ ժամերին:

Օրինակ, յուղոտ ուտելիքից կամ արագ սննդից անմիջապես հետո սուրճ խմելը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա:

Հետևաբար, գիտնականները խորհուրդ են տալիս խուսափել հաց ուտելուց անմիջապես հետո սուրճ խմելուց: