Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»: Այս մասին իր ֆեյսբուոքյան էջում գրել է օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը՝ անդրադառնալով այսօրվա ցավալի լուրին՝ կապված Արցախում երկու զինվորների մահվան հետԼ

Պապյանը, մասնավորապես, նշել է. Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ոչ լուսավոր, ոչ բարգավաճ, ոչ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին: Բացատրություն եմ պահանջում, ընդ որում հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը…»:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն Լրացում։ Երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։