Երգիչ Գուրգեն Դաբաղյանն այս օրերին կնոջ հետ հանգիստն անցկացնում է Թաիլանդում։ Երգիչն արդեն հասցրել է լուսանկար հրապարակել սիրելիի հետ, իսկ նոր հրապարակման մեկնաբանություններում նշել է, որ սիրում է արեւելյան երկրները։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Սիրում եմ արեւելյան երկրները, իրենց մշակույթը, հատկապես մոտեցումը կյանքի իմաստի եւ երջանկության մասին»,- գրել է նա։