Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, տեղեկացնում է ArmSport.am-ը:

55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ էր հասել Բուլղարիան ներկայացնող հայազգի Էդմոնդ Նազարյանը, որը օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է: Էդմոնդի մրցակիցը ադրբեջանցի Ազիզլին էր, որը 1/4 եզրափակչում պայքարից դուրս թողեց Ռուդիկ Մկրտչյանին:

Ազիզլին առաջին մրցափուլում հաղթում էր 5-0 հաշվով, բայց երկրորդում Նազարյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո տուշեով հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ եզրափակիչ: