Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Այս անգամ դերասանն արձագանքել է օրվա ամենաքննարկվող թեմային՝ եղանակային փոփոխություններին։ Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանը ձմեռային կերպարում է եւ ակնոց է կրում։ «Գյումրի՝ -9»,- հրապարակումը մակագրել է նա։