Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը 2019-ին ուրախությամբ է մնաս բարով ասել: Նախորդ տարին նրա համար բարդ էր: Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամը պատմել է 2020-ից հրաշքի սպասման, թատրոնում խաղալու երազանքի իրականացման և գլխավոր նպատակի մասին:

«2019-ը շատ բարդ տարի էր համար: Էմոցիոնալ շատ բուռն տարի էր թե՛ լավ, թե՛ վատ առումով։ Անցած տարին ինձ համար 2 մասի է բաժանվում՝ տոկոսային հարաբերությամբ կարող եմ ասել, որ տարվա 40 տոկոսը երջանիկ եմ եղել, 60 տոկոսը չասեմ դժբախտ եմ եղել, բայց ինձ երջանիկ չեմ զգացել։ Գործնականում լավ տարի էր, ձեռքբերումների տարի էր։ Ես սիրում եմ նկարահանումների ընթացքում ընդմիջումներ ունենալ և անընդհատ էկրաններին չլինել: 2019-ին լավ նախագծերում եմ նկարահանվել։ Գործնականում ձեռք եմ բերել լավ ընկերներ, որոնց շատ եմ սիրում։ Անկախ նրանից՝ հետո կհամագործակցե՞նք, թե՞ ուղղակի կշփվենք իրար հետ, ուզում եմ նրանց հետ նույն դրական նոտայի վրա մնանք»,- ասաց Մարիամը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում