Նազենի Հովհաննիսյանն իր էջում գրում է. «Ես սովորել եմ ապրել թռչունների պես, չսպասելով ոչինչ և ոչ ոքի… մարդիկ…կարող են մահվան եզրին կանգնած մարդուն վերակենդանացնել, տալ նոր կյանք ու այդ կյանքն ապրելու «իրավունք», կամ մի ակնթարթում «հուղարկավորել» արդեն մահացած մեկին` մեղադելով նրան անգամ գոյություն չունեցող բոլոր մեղքերի մեջ:

Ես սովորել եմ ապրել` չսպասելով վերաբերմունքի, գնահատականի կամ հասկացված լինուն, թռչունն իր ազատությունն ունի, անգամ չհասկացված լինելու ազատությունը:

Մարդիկ վաղուց անցել են սահմանը… Ուրիշի փոխարեն որոշում կայացնելով, որ ապրի կամ ոչ, ուրիշի փոխարեն որոշելով ում սիրի կամ ինչպես, ուրիշի փոխարեն որոշելով ամեն բան, մարդը, որն ինքն ի՛ր համար չի կարողանում որոշում կայացնել, բայց ամենն անում է ՈՒՐԻՇԻ փոխարեն:

Ես կուզեի լինել թռչուն… մարդու մարմնում սիրո մասշտաբները վաղուց չեն տեղավորվում… միայն չարության և Աստծո վրա հույս դնելու կարողությունն էլ կորցրել է վաղուց մարդը:

Թռչունի պես է պետք լինել. ճախրանքի և իր սերը վայելելու ազատությամբ ապրող թռչունի պես…»: