Նայելով Քիմ Քարդաշյանին՝ դժվարությամբ կարելի է հավատալ, որ նա հրաժարվել է կյանքի շատ ուրախություններից։ ScreenRant հրատարակությանը տված հարցազրույցում նա պատմել է, որ հանուն ընտանեկան բարեկեցության ստիպված է եղել շատ բան զոհաբերել։

In recognition: In honor of the news that the US passed a resolution recognizing the Armenian Genocide, Kim Kardashian posted an incredible picture of herself and her four children from her recent trip to Armenia

Օրինակ՝ Քիմը կտրուկ փոխել է իր սովորությունները, երեխաների ծնունդից հետո փոխվել է նաեւ նրա օրվա ռեժիմը։ Նախկինում նա սիրում էր երեկույթների ու միջոցառումների գնալ, սակայն երեխաների լույս աշխարհ գգալուց հետո նա աստիպված է եղել հրաժարվել հաճախ հանրությանը ներկայանալուց։

«Հիմա ամեն օր ես արթնանում են նույն ժամին` վաղ առավոտյան․ որպես կանոն՝ ժամը 5-ին։ Հետո անում եմ իմ գործերը, զբաղվում ամուսնուս, երեխաներիս հետ։ Ես պառկում եմ քնելու, երբ երեխաներն են քնում։ Եվ հիմա միշտ այդպես է։ Եթե ես խախտեմ այդ գրաֆիկը, ես առհասարակ չեմ հասցնի անել ամենն, ինչ ծրագրել եմ։ Ինչ-որ իմաստով ես իմ ընտանիքի ստրուկն եմ»,- հեգնանքով ասել է Քիմը։

Ի դեպ, Քիմը հրաժարվել է նաեւ ալկոհոլից, որը բացասաբար էր ազդում մաշկի վրա։ «20 տարեկանում դու նման ոչ մի բանի մասին չես մտածում։ Նույնիսկ 30-ից մի փոքր ավելի դեպքում։ Բայց հիմա եթե ես խմեմ, դեմքս այտուցվում է, աչքերիս տակ պարկեր են հայտնվում։ Անկեղծորեն, այս դեպքում նույնիսկ կոսմետիկան է անզոր։ Մի խոսքով՝ ես չեմ խմում, երեկույթների չեմ գնում եւ ենթարկվում եմ երեխաներիս ռեժիմին»,- եզրափակել է հայուհին։