«Առաջին հերթին Երեւանում պետք է այցելել ջազային ակումբներ։ Հայաստանում հիանալի եւ շատ լուրջ երաժիշտներ կան։ Եվ ես դա չեմ ասում, որովհետեւ նրանք հայ են, օրինակ՝ տեսեք՝ մեր տղաներն են։  Ես իսկապես երաժշտասեր եմ եւ հասկանում եմ»,- պատմել է Մարտիրոսյանը։

Երկրորդ կարեւոր վայրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է։ «Էջմիածնի եկեղեցիները բացառիկ են ե՛ւ ճարտարապետական, ե՛ւ հոգեւոր տեսանկյունից»:

Երրորդ տեսարժան վայրը Տավուշի մարզն է։

«Իմ հայրը ծնունդով այդ մարզից է։ Դիլիջանը, Իջեւանը շատ գեղեցիկ, բացարձակապես էկոլոգիապես մաքուր եւ մարդու առողջության համար օգտակար վայրեր են։ Այնտեղ այնպիսի սունկ կա, այնպիսի ձուկ, օղի եւ վայրի տանձ։ Եթե մարդ մի քանի օրով գնա այդ շրջաններ, կարողանա պարզապես շնչել ու քայլել, ապա 10 տարի ավել կապրի»,- ոգևորված պատմել է Մարտիրոսյանը։