Լեդի Գագան և Բրեդլի Կուպերը այնքան համոզիչ խաղացին սիրահարների դերը «Աստղը ծնվեց» ֆիլմում, որ երկրպագուները սկսեցին խոսել իրական կյանքում նրանց հարաբերությունների մասին. Նրանք մեղադրում էին երգչուհուն՝ Կուպերին Շեյքից բաժանելու համար և քննարկում էին աստղերի հնարավոր նշանադրությունը: Կարծես թե խոսակցությունները վերջերս մարել էին, սակայն հիմա աստղերը հայտնվել են How To Be: Mark Ronson վավերագրական ֆիլմի թրեյլերում: Եվ դա միայն բորբոքել է երկրպագուների հետաքրքրությունը:

«How To Be: Mark Ronson» ֆիլմը կոմպոզիտոր Մարկ Ռոնսոնի պատմությունն է, որը գրել է հանրահայտ Shallow ստեղծագործությունը՝ «Աստղը ծնվեց» ֆիլմի համար:

Գագան և Կուպերը շատ զգացմունքային կատարեցին երգը «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ և դա միայն համոզեց բոլորին նրանց կապի մասին: Ցավոք, թրեյլերում, որը հայտնվել է YouTube-ում, չկան աստղերի համատեղ կադրեր. մեկնաբանությունները նրանք առանձին են տալիս: