Հայազգի  հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն արդեն լքել է Հայաստանը՝ երեքօրյա այցից հետո: Ռեալիթի շոուի աստղն այս ընթացքում արդեն երկրորդ գրառումն է անում՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին: Նա նաև նոր լուսանկարներ է հրապարակել իր և զավակների մկրտությունից:

«Շնորհակալ եմ Հայաստան, նման անմոռանալի այցի համար: Այնքան օրհնված եմ, որ երեխաներիս հետ մկրտվել եմ Էջմիածնի Մայր տաճարում, որը նաեւ անվանում են հայկական Վատիկան»,-գրել է նա: