«Անուրջներ», «Երանի», «Մեղրամիս» եւ հայկական այլ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Էթերի Ոսկանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Էթերին գրեթե դիմահարդարված չէ, նուրբ ականջօղեր է ընտրել, վզնոց։ Մեկնաբանությունների հատվածում նա մեջբերել է Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործության մի հատված։ «Եվ ամեն աշնան հետ ես նորից ծաղկում եմ»,- լուսանկարը ռուսերենով մակագրել է նա։