Այսօր առավոտյան հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկնել է Էջմիածին, որտեղ Քիմը եւ նրա քույրը՝ Քորթնին, մկրտել են երեխաներին։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Քարդաշյանի փոքրիկ երեխային՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը։ Մյուս երեխաներին անվանակոչել են Գրիգոր, Աշխեն։

Հիշեցնենք, որ Քիմի ավագ դստերը՝ Նորթին, մկտրել են Երուսաղեմում 2015թ.-ին։ Քիմ Քարդաշյանն ամուսնու ու որդու հետ այնտեղ էր մեկնել Հայաստան այցից անմիջապես հետո. նրանք մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։