Դերասան Սարգիս Գրիգորյանը ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ։ Գեղեցիկ զույգն առօրյա հագուստ է կրում եւ լայն ժպտում է, իսկ կադրերից մեկում՝ համբուրվում։ «Վենետիկ»,- կադրերը մակագրել է դերասանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում զույգը ոճային կերպարներ էր ընտրել՝ դրանք ամբողջացնելով արեւային ակնոցով։ «Ինչի՞ց է, որ Հայաստանից դուրս մենք մեզ ե՛ւ կարգապահ ենք պահում, ե՛ւ օրինապաշտ, ե՛ւ սիրալիր։ Հա՜, երեւի նրանից է, որ Հայաստանը մեր հողն է, այստեղ մենք զգում ենք մեզ ինչպես տանը։ Հ.Գ. Քո տանը քեզ ճիշտ պահի, որ դրսում ճիշտդ հարգեն»,- հրապարակումը մակագրել էր Սարգիս Գրիգորյանը։