Մեկը համարում է սուրճը իսկական թմրանյութ, մյուսը չի պատկերացնում իր կյանքը առանց դրա: Ամբողջ աշխարհով գիտնականները ապացուցում են մեկ սուրճի օգտակարությունը, մեկ վնասակարությունը: Սակայն իսկական սրճասերների համար այդ տվյալները ոչ մի նշանակություն չունեն: Իսկ ինչպե՞ս անեն նրանք, ովքեր սկսել են սովորել սուրճին, սակայն մտահոգվում են իրենց առողջության համար:

Սուրճը անտիօքսիդանտների աղբյուր է

Սուրճի մեջ պարունակվում է 4 անգամ ավել անտիօքսիդանտ, քան կանաչ թեյում:

Բացի դրանից սուրճի հատիկների բովումից անտիօքսիդանտների քանակը չի նվազում, այլ ընդհակառակը՝ դրանք ավելանում են:

Անտիօքսիդանտները պայքարում են «թափառող մոլեկուլների» դեմ: «Թափառող մոլեկուլները» դրանք ազատ ռադիկալներ են, որոնք քայքայում են ԴՆԹ և օրգանիզմի բջիջները: Դրանք քաղցկեղի հիմնական պատճառներից մեկն են:

Սուրճի բույրը հանում է սթրեսը

Սեուլի ժողովրդական համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են քնից զրկված առնետների ուղեղը և հայտնաբերել են, որ սուրճի բույրը դրական փոփոխություններ է առաջացնում ուղեղում: Կոֆեն հանում է անքնության սթրեսը: Այնպես որ, եթե դուք ունենք այդպիսի պրոբլեմ, ապա գնեք սուրճի հատիկներով փաթեթ և անքնության դեպքում պարբերաբար հոտ քաշեք այդ փաթեթից:

Սուրճը օգնում է Պարկինսոնի հիվանդության դեպքում

2012 թ. Science Daily ամսագրում հրապարակվել են տվյալներ սուրճի օգտակարության մասին այն մարդկանց համար, ովքեր տառապում են Պարկինսոնի հիվանդությամբ: Բժշկական գիտությունների դոկտոր և հետազոտության հեղինակ Ռոբերտ Պաստուման հաղորդում է, որ սուրճ օգտագործող մարդկանց մոտ խիստ նվազում է այդ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը: Բացի դրանից, նրա հետազոտությունը ցույց տվեց, որ մարդիկ, որոնք արդեն տառապում են պարկինսոնի հիվանդությամբ, սուրճի օգնությամբ ավելի հեշտ են կարողանում ղեկավարել իրենց շարժումները:

Սուրճը օգնում է Ձեր լյարդին, մանավանդ երբ դուք ալկոհոլի սիրահար եք

2006 թ. հրապարակվել է հետազոտություն, որում մասնակցել են 22 տարեկանից բարձր 125 000  մարդ: Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ ովքեր ծայրահեղ դեպքում օրը մեկ բաժակ սուրճ են օգտագործում, 20% նվազում է լյարդի ցերյոզի հավանականությունը:

Սուրճը երջանկության համար

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր օրական օգտագործում են չորս և ավել բաժակ սուրճ, 10% ավելի քիչ են տառապում դեպրեսիաներից, քան նրանք, ովքեր չեն սիրում այս անուշաբույր ըմպելիքը:

Եվ կոֆեինի բարձր պարունակությունը այստեղ դերակատարություն չունի: Կոկա կոլայում նույնպես մեծ քանակությամբ կոֆեին կա, սակայն այն չի ազդում դեպրեսիաների վրա: Ամբողջ գաղտնիքը նորից մեզ արդեն հայտնի անտիօքսիդանտների մեջ է կայանում:

Սուրճն ընդդեմ սուիցիդի

Հասարակական առողջապահության Հարվարդյան դպրոցի հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 2 բաժակ սուրճը 50% նվազեցնում է ինքնասպանության հավանականությունը և՛ կանանց և՛ տղամարդկանց մոտ: Ենթադրվում է, որ սուրճի այս հատկությունը պայմանավորված է անտիօքսիդանտներով, որոնք օգնում են արտադրվել այնպիսի նեյրոտրանսմիտերներ, ինչպիսիք են՝ սերոտոնինը, դոֆամինը և նորադրենալինը:

 

Սուրճը պաշտպանում է կանանց մաշկի քաղցկեղից

Հարվարդի բժշկական դպրոցը համատեղ Բոստոնի Brigham and Women’s Hospital (BWH) կենտրոնի հետ հետազոտություններ են անց կացրել, որում ընգրկված են եղել 20 տարեկանից բարձր 112897 հոգի կին և տղամարդ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք, ովքեր օրական երեք և ավել բաժակ սուրճ են օգտագործում, ավելի քիչ են վտանգված մաշկի քաղցկեղով հիվանդանալուն, քան նրանք, ովքեր գերադասում են այլ ըմպելիքներ:

Սուրճը օգնում է սպորտում

The New York Times-ը հայտնում է, որ շատ սպորտսմեններ մարզումներից առաջ սուրճ են ըմպում, որպեսզի բարելավեն իրենց արդյունքները: Հատկապես դա օգնում է այն սպորտաձևերում, որտեղ կարևոր է դիմացկունությունը, օրինակ՝ հեծանվասպորտը: Գիտնականները բացատրում են դա նրանով, որ կոֆեինը արյան մեջ մեծացնում է ճարպաթթուների քանակը: Այդ նյութերը մկանների կողմից օգտագործվում են, որպես «վառելանյութ», ինչը օգնում է օրգանիզմի ածխաջրերի պաշարի պահպանմանը և դրանով իսկ հնարավոր է դառնում երկար դիմանալ ծանրաբեռնվածությանը:

Սուրճը նվազեցնում է դիաբետ 2-ով հիվանդանալու հավանականությունը

Ըստ ամերիկյան քիմիական միության հետազոտությունների, մարդիկ, ովքեր խմում են օրական չորսից ավել բաժակ սուրճ 50%-ով նվազեցնում են դիաբետ 2-ով հիվանդանալու վտանգը: Հետագայում ամեն ավել բաժակից վտանգը նվազում է 7%-ով:

Սուրճը ավելի երկար է ուղեղը պահպանում գործնական վիճակում

Հետազոտությունները ցույց են տվել, որ 65-ից բարձր տարիքի մարդիկ, ովքեր օգտագործում են սուրճ, Ալցգեյմերի հիվանդությամբ սկսում են տառապել ավելի ուշ, քան նրանք ում մոտ կոֆեինի մակարդակը այդքան էլ բարձր չէ:

Սուրճը ձեզ խելացի է դարձնում

Դուք սովորաբար սուրճ եք խմում, երբ պետք է սթափվել, թարմանալ, երբ, օրինակ երեկոյան հոգնած ժամանակ դեռ բավական գործ է մնում անել: Պարզվում է սուրճը ոչ միայն օգնում է սթափվել, այլ նաև նպաստում է ուղեղի արդյունավետությանը: