Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, որն օրեր առաջ նշել է 22-ամյակը եւ երեկույթի ընթացքում ամուսնության առաջարկ ստացել սիրելիից, նոր լուսնկարներ է հրապարակել ընտրյալի հետ։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Մարինկան պատկերված է ընտրյալի՝ Հրաչի հետ։ Երիտասարդ դերասանուհին կապույտ զգեստ էր ընտրել, նուրբ երանգի աքսեսուարներ եւ արտահայտիչ շպար։ «Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, հարազատներիս կողքիս լինելու եւ օրս տոն դարձնելու համար: Նաեւ առանձնահատուկ շնորհակալություն սիրելիիս՝ ամուսնության առաջարկության համար… ավելի ցանկալի և հեքիաթային նվեր չէր էլ կարող լինել…
Սիրում եմ»,- մեկնաբանություններում գրել է նա։