Արամեն երեկ ներկայացրել է իր և DJ Jilber-ի համագործակցության արդյունքում ծնված «Յար ունեմ, պարում եմ» երգի տեսահոլովակը, որի համար շնորհանդես էր կազմակերպել իր կարաոկեում:

 Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը, զրուցել Արամեի հետ և ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին։

«Յար ունեմ, պարում եմ» երգի տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում, հերոսուհին  ռուս մոդել Անյան է:

«Իրականում, ինքնաբերաբար է այդպես ստացվում։ Դա ռեժիսորի՝ Սյոմա Կոդաբաշյանի որոշումն է լինում, իհարկե, ինձ նախապես տեղեկացնում են, ես էլ դեմ չեմ լինում։ Ինչ-որ սկզբունքային հարց չկա։ Հուսամ՝ հեռուստադիտողներին դուր կգա այն, ինչ այս անգամ ենք արել: Ռիթմիկ, գունավոր, դրական լիցքեր հաղորդող, առանց ծանր մտքերի, թեթև, գեղեցիկ երգ է»,- նշեց կատարողը։

Ավելին՝ այստեղ