Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

«Սա այն դեպքերից է, երբ այնքան բան ես ուզում գրել, բայց չգիտես՝ որտեղից սկսել։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե որքան կիսատ կլինեի, առանց ձեր երկուսի։ Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց ինձ է արժանացրել ձեր քույրը լինելու պատվին։ Իմ անբաժան երկու մասնիկ, իմ օդ ու ջուր, իմ հաջողությունների մշտական գրավական` Էդգար ու Մանե… անվերջ շնորհակալ եմ ու սիրում եմ ձեզ»,- լուսանկարը մակագրել է Սիլվան։