Իդեալական կառուցվածքի ամենակարևոր սկզբունքը ամեն առավոտ նախաճաշելն է, անգամ եթե շատ եք շտապում: Կարիք չկա նաև հավատալու այն մարդկանց, ովքեր նշում են, որ մինչև 12:00 կարող եք ուտել, ինչ ցանկանում եք:

Ինչ է անհրաժեշտ ուտել նախաճաշին, որպեսզի նիհարեք

1-ին հերթին աշխատեք, որ առավոտյան սննդակարգի մեջ լինեն, որքան հնարավոր է, քիչ պարզ ածխաջրեր (տաք կրուասանն ու բուրումնավետ տաք սուրճը, միանշանակ, շատ հաճելի են, սակայն նման սննդից մեկ ժամ հետո ձեզ մոտ արդեն կառաջանա քաղցի զգացողություն):

2-րդ հերթին, նիհարելու համար նախատեսված ճիշտ նախաճաշի մեջ պետք է լինեն սպիտակուցներ, բարդ ածխաջրեր ու բջջանյութ:

3-րդ հերթին սովորեք պահպանել հավասարակշռություն, եթե չափաբաժինը շատ փոքր լինի, ապա մինչ ճաշելը դուք պարբերաբար որևէ փոքր բան կհամտեսեք, իսկ եթե նախաճաշը շատ հագեցած լինի, ապա ստամոքսի ծանրությունն ու ալարկոտությունը կդառնան ձեր ուղեկիցը:

Այստեղից կարելի է հետևություն անել, որ նիհարելու համար իդեալական նախաճաշը սպիտակուցների, բարդ ածխաջրերի, բջջանյութի  համադրությունն է և բացի այդ՝  այդ ամենի սննդային արժեքը  չպետք է գերազանցի 500 կկալը:

Նիհարելու համար օգտակար նախաճաշերի բաղադրատոմսեր

1. Վարսակի շիլա + մրգեր +  նախաճաշին ընկուզեղեն՝ քաշի կորստի համար

Վարսակը ապահովում է օրգանիզմը բարդ ածխաջրերով, մրգերը՝  բջջանյութով, իսկ ընկուզեղենը՝ բուսական սպիտակուցներով, որոնք արագ յուրացվում են ու երկար ժամանակով «բթացնում» են քաղցի զգացողությունը: Եփեք 2 ճ/գ վարսակը կաթի կամ ջրի հետ, ավելացրեք 50 գրամ թարմ կամ սառեցված հատապտուղներ և 1 ճ/գ մանրացված պնդուկ կամ նուշ:

2. Ձվածեղ + բանջարեղեններ + ցորենի հաց

Ձվածեղը  բավականին կալորիական ուտեստ է, այդ պատճառով, որպեսզի այն դարձնեք ավելի թեթև (միաժամանակ նաև ավելի օգտակար) ավելացրեք բանջարեղեններ: Իդեալական բաղադրիչներն են համարվում լոլիկը, քաղցր պղպեղը, սպանախը (թարմ կամ սառեցված) ու կանաչեղենը:

Իսկ ահա պանիր ձվածեղի մեջ հարկավոր չէ ավելացնել, քանի որ դա թույլ չի տա ազատվեք ավելորդ քաշից:

3. Կաթնաշոռ + մրգեր

150 գրամ անյուղ կաթնաշոռն ու կես բաժակ կտրատած սիրելի մրգերն իդեալական նախաճաշ են, որը կկարողանաք անգամ շատ շտապելու դեպքում պատրաստել: Նման նախաճաշը հարուստ է թեթև սպիտակուցներով, կալցիումով, վիտամիններով, հանքանյութերով, ու ամենակարևորը՝ նման նախաճաշը  վաղ առավոտից ձեզ կապահովի էներգիայով ու թարմությամբ:

4. Հաց + հնդկահավի միս + բանջարեղեն

Որպեսզի  առավոտյան պատրաստված սենդվիչը և՛ համեղ լինի, և՛ օգտակար կառուցվածքի համար, հարկավոր է  պահպանել վերջինիս պատրաստման 3 հիմնական կանոնները.

1. նախընտրեք ամբողջական ցորենի հաց

2. հրաժարվեք երշիկեղենից կամ խոզապուխտից ու օգտագործեք թռչնամիս (հավի կամ հնդկահավի կրծքամիս)

3. ավելացրեք կանաչ տերևավոր բանջարեղեններ, քանի որ նրանցում կալորիաների քանակությունը շատ քիչ է ու չափաբաժնի մեծությունը կարող է ձեզ չանհանգստացնել:

5. Հատապտուղներ + յոգուրտ + հացաբույսեր

Ամանի մեջ խառնեք 50 գրամ ոչ քաղցր վարսակի փաթիլներ, 50 մլ բնական յոգուրտ և 50 գրամ ցանկացած տեսակի թարմ կամ սառեցված հատապտուղ: Նիհարելու համար օգտակար նախաճաշը պատրաստ է: