Երկվորյակներ (21 մայիսի-20 հունիսի)

Երկվորյակներն իրենց այնպես են պահում, ասես իրենց ողջ աշխարհը պարտք է, նույնիսկ երբ նրանց ոչ ոք չի սիրում։ Նա այն աղջիկն է, ով հրաժարվում է ճանաչել քեզ, եթե դու նրա համար հրաժարվես ինչ-որ ծառայություն մատուցելուց։ Երբ նա իրեն այդպես է պահում, դուք պետք է փորձեք հանգստացնել նրան, բայց դա միշտ չէ, որ աշխատում է։ Եթե Երկվորյակները զգում են, որ դուք հակառակվում եք իրեն ինչ-որ կերպ, նա իրեն ավելի վատ կպահի, այնքան վատ, որքան հնարավոր չէ պատկերացնել։

Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի)

Կին Առյուծն իրեն արքայադստեր պես է պահում, և եթե դուք նրան պատշաճ ուշադրությամբ ու պատիվներով չեք վերաբերվում, որոնք, նրա կարծիքով, ինքը վաստակել է, նա կսկսի ձեզ պատմել, թե որքան վատ է զգում իրեն։ Կին Առյուծը դաժան կլինի նրանց հետ, ում համարում է, որ չի կարողանում իրենից գլուխ հանել, փոխանակ լավ տպավորություն թողնի։

Կույս (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)

Կույսը կարող է շատ սառն ու հաշվենկատ լինել։ Բայց նրան միշտ չէ, որ դուր է գալիս իր բնավորության այդ կողմը։ Երբ Կույսը վատ տրամադրություն ունի, նրան շատ դժվար է մոտենալ, քանի որ նա կարող է ցուցաբերել չարացած ու նյարդային բնավորություն։ Կույսը շատ բան է անում իր ընկերների ու ընտանիքի համար, բայց եթե նրանք իրեն չեն գնահատում, նա կարող է վատ վերաբերվել նրանց։ Կույսը սովորաբար կոպիտ է լինում, քանի դեռ մարդիկ չեն սովորել հարգել իրեն։

Կարիճ (23 հոկտեմբերի-21 նոյեմբերի)

Կարիճը միտում ունի դաժան լինելու բոլորի համար, ով չի կարողանա գլուխ հանել իր ինտենսիվ, ուժեղ անձնավորությունից։ Իրականում նա կարող է փոխզիջման գալ, բայց եթե դուք դա չգնահատեք ըստ արժանվույն, նրա վերաբերմունքը ձեր հանդեպ կտրուկ կփոխվի։ Նա նույնիսկ կարող է չբարկանալ ձեզ վրա, բայց եթե դուք կանգնեք նրա ճանապարհին, նա շատ հանգիստ իր կատաղությունը կարող է թափել իր մերձավորի վրա։

Այծեղջյուր (22 դեկտեմբերի-19 հունվարի)

Այծեղջյուրը, որպես կանոն, ժամանակ առ ժամանակ ատում է բոլորին և յուրաքանչյուրին, իսկ դա նշանակում է, որ եթե նա կոպիտ կամ չար լինի ձեր հանդեպ ինչ-որ ակնհայտ պատճառով, ապա հավանաբար Այծեղջյուրը դրա միջով էմոցիոնալ կերպով է անցնում։ Այծեղջյուրը միշտ չէ, որ գիտի, թե երբ է դաժան լինում, որովհետև նա դա միտումնավոր չի անում։ Բայց եթե դուք նրան հանդիպեք իր կյանքի շատ ծանր ժամանակահատվածում, նա կարող է փորձել խուսափել իր վերաբերմունքի մասին ձեր մեկնաբանություններից, նույնիսկ երբ գիտի, որ ինքն ավելի ջղային ու չար է, քան սովորաբար։