Եթե սիրում եք սուրճ և չեք պատկերացնում առավոտն առանց դրա, և միևնույն ժամանակ ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է։

Այս խառնուրդը սուրճը կդաձնի առավել համեղ և կնիհարեցնի։ Այն խթանում է ճարպերի այրումն ու քաշի նվազեցումը։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

• 1 թեյի գդալ դարչին

• 1 թեյի գդալ կակաո

• ½ բաժակ մեղր

• ¾ բաժակ կոկոսի յուղ։

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լավ խառնել՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ և այն լցնել ապակե փակվող տարայի մեջ։

Պահել այն 1 գիշեր։ Հաջորդ առավոտյան, երբ պատրաստում եք սիրելի սուրճը, այս խառնուրդից սուրճի մեջ ավելացրեք 1 կամ 2 թեյի գդալ, խառնեք և խմեք։

Այս խառնուրդը կօգնի արագացնել նյութափոխանակությունը և կազատի ավելորդ քաշից, ինչպես նաև սուրճն առավել բուրավետ ու համեղ կդարձնի։