Առանց սուրճի առավոտն ուղղակի դատարկ է և կիսատ:

Ապացուցված է, որ սուրճը պարունակում է հակաօքսիդանտներ, ինչպես մրգերը և բանջարեղենը:

Կորեացի գիտնականները վստահեցնում են, որ սուրճի հոտը կարող է ակտիվացնել ուղեղի աշխատանքը և դրական էմոցիաներ պարգևել:

Սուրճը կարող է թեթևացնել Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց կյանքը:

Ուսումնասիրությունների հետևանքով ապացուցվել է, որ այդ հիվանդությամբ տառապող մարդիկ սուրճի պարբերաբար օգտագործման դեպքում կարողանում են կառավարել մարմինը:

Այն դրական է անդրադառնում լյարդի վրա:

Հաճախ սուրճ օգտագործող մարդիկ հազվադեպ են ցերոզի խնդիր ունենում: Օրվա մեջ չորս բաժակ սուրճը կարող է ազատել բացասական մտքերից: Զարմանալի է, բայց այն լավ հակադեպրեսանտ է:

Այն երջանկության աղբյուր է դառնում ուղեղի համար, ինչպես նաև բարձրացնում է ուղեղի աշխատունակությունը: