Նախորդ ամիս Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել էր «Պատվից առավել» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի վերջին սերիայի բեքսթեյջը։ Նկարահանումների ավարտից կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը մեկնարկել է նոր եթերաշրջանի նկարահանումները։

Tert.am Life-ը ներկա է եղել նախագծի առաջին սերիաների նկարահանմանն ու ներկայացում է բեքսթեյջն ու հետաքրքիր դրվագները։

Ի դեպ, թեև լսարանը շարունակում է քննարկել տարիներ առաջ սիրավեպ ունեցած Գևորգ Գրիգորյանի ու Նաստասյա Գոլովկոյի հարաբերությունները կադրից այն կողմ, նկարահանման հրապարակում Գևորգը շատ ուշադիր է իր կնոջ՝  Սուսաննայի հանդեպ։ Վերջինս նույնպես աշխատում է նախագծում որպես դիմահարդար։