Նիհարելու համար ընտրեք այնպիսի մթերքներ, որոնք օգնում են այրել ճարպերը, կարգավորում են նյութափոխանակությունը և արագ հագեցնում են:

Այս տեսանկյունից ամենաօգտակար մթերքներից է դդումը և դդմի կորիզը: Այն հակաօքսիդանտային հատկություն ունի և մաքրում է օրգանիզմը վնասակար տարրերից: Բացի այդ, 100 գրամ դդումն ընդամենը 25 կիլոկալորիա է պարունակում:

Օգտակար մթերքների ցանկում պետք է առանձնացնել նաև ավոկադոն, թունա ձուկը, խուրման, շաղգամը, սունկը, բազուկը և գրեյպֆրուտը:

Այս բոլոր մթերքներն օգնում են մաքրել օրգանիզմը և շատ կարճ ժամանակահատվածում հասնել ցանկալի արդյունքի: