Կշեռք: Հարաբերություններում ազնիվ են: Նույնիսկ հարաբերությունների սկզբնական շրջանում զարմանալիորեն բաց են զուգընկերոջ առաջ: Հարաբերություններում առանձնակի գաղտնիքներ չունեն, հետևաբար չկան խանդի և անվստահության պատճառներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խուսափում են կոնֆլիկտներից, վեճերից, չհասկացված լինելուց: Բայց Կշեռքները նաև պաշտում են սիրախաղը, հիանում են շատերով, աջ ու ձախ հաճոյախոսություններ անում, ինչը շրջապատը ոչ միշտ է միանշանակ ընդունում:

Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են խորը, անկեղծ զգացմունքներ ունենալ, լուրջ հարաբերություններ կառուցել, բայց հոռետեսությունն ու աշխարհի մասին չիրականացած երազանքները հարաբերություններում որոշակի հիասթափության պատճառ են դառնում: Ձկները չափազանց կախված են իրենց զգացմունքներից, էմոցիաներից, երբեմն նրանց նույնիսկ դուր է գալիս տանջվել:

Խոյ: Խոյերը կրքոտ են, ուղիղ: Անզուսպ բնավորություն ունեն, որն անխոհեմության հետ համադրվելու դեպքում կարող է չմտածված քայլերի պատճառ դառնալ: Խոսքը վերաբերում է նաև անձնական հարաբերություններին: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սեր են խոստովանում, բացարձակ անկեղծ են: Խոյերը կրքոտ են, բայց անկայուն: Երբ սկսում են ձանձրանալ հարաբերություններում, նոր կիրք են գտնում, ինչը խորը ցավ է պատճառում սիրելիին:

Երկվորյակներ: Երկվորյակները քիչ են խոսում, բայց շատ բան են անում հանուն հարաբերությունների: Նրանք կանեն ամեն բան զուգընկերոջ համար: Քնքշանք, հոգատարություն, կիրք, հոգատարություն. կարելի է պարզապես խորտակվել Երկվորյակների սիրո մեջ: Միևնույն ժամանակ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ խանդոտ են, սեփականատեր են, իսկ խանդոտ Երկվորյակները զայրույթի պահին իսկապես կարող են վախեցնել:

Կույս: Իսկական սեր որոնելիս ռոմանտիկ են, երազկոտ: Գերադասում են նուրբ, ռոմանտիկ հարաբերություններ: Բավական երկար ժամանակ ավելի լավ տարբերակ են որոնում՝ զուգընկերոջը պատմելով իրենց իդեալի մասին: Դա իսկապես տհաճ է, լրջորեն նեղացնում է սիրելիին, բայց երբ կատարում են իրենց ընտրությունը, լրջանում են, նվիրված զուգընկեր դառնում: