Մինչ լսարանը հիշում է Էդգար Իգիթյան-Իննա Խոջամիրյան, Բեն Ավետիսյան-Իրինա Այվազյան զույգերին, Բենն ու Իննան սիրային նոր զույգ են կազմել ու կերտում են նոր հերոսների․ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի ավարտից անմիջապես հետո նախագծի ստեղծագործական կազմը ձեռնամուխ է եղել նոր նախագծի աշխատանքներին։ Շուտով «Շանթի» եթերում կլինի սցենարիստ Անի Մաղաքյանի նոր հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսներին մարմնավորում են Բեն Ավետիսյանն ու Իննա Խոջամիրյանը։

Նախագծի առաջին մանրամասները Բեն Ավետիսյանը վստահել է Tert.am Life-ին ու հայտնել, որ նախագծում կխաղան նաև Էդգար Իգիթյանը, Մարինկա Խաչատրյանը, Վարուժան Մարգարյանը, Արա Դեղտրիկյանը, Գայանե Ավետիսյանը, Էվելինա Շահիրյանը, Գագիկ Մադոյանն ու այլ դերասաններ։ Էդգարը կմարմնավորի Բենի ընկերոջը, Մարինկան՝ Իննայի ընկերուհուն, Վարուժանը՝ Իննայի եղբորը։

Դիտարկմանը, որ լսարանի մոտ դեռ թարմ են իրենց նախորդ կերպարներն ու կազմած զույգերը, Բենն արձագանքեց․ «Երբ մարդիկ ընկալում են պատմությունը, ընկալում են նաև հերոսներին։ Կարծում եմ՝ հեռուստադիտողները կհասկանան, որ սկսվելու է նր պատմություն»։

Ավելին՝ այստեղ