Կեղտոտված աղիները բազմաթիվ հիվանդությունների և օրգանիզմի ընդհանուր թուլության պատճառ են` թույներն ու խարամները թունավորում են արյունը և խանգարում նյութափոխանակությունը, վատացնում մաշկի վիճակը: Ավելորդ կամ անբավարար քաշը տագնապալի ազդանշան է, որը ծանուցում է աղիների խնդիրների մասին:

Սովորաբար աղիները մաքրում են հոգնաների օգնությամբ, սակայն շատ քչերն են մտածում, որ այս քիչ հաճելի գործողության դեպքում խախտվում է օգտակար միկրոֆլորան: Բարեբախտաբար, գոյություն ունի աղիները մաքրելու այս մեթոդի այլընտրանքային տարբերակ` թույներն ու խարամները դուրս բերելուն կօգնեն կտավատի սերմերը:

Առավելագույն արդյունք կարող է տալ կտավատի ալյուրը, որը կարելի է գնել կամ ինքնուրույն պատրաստել` սերմերը սրճաղացով աղալով: Այն վերացնում է ստամոքս-աղիքային համակարգի լորձաթաղանթի բորբոքային պրոցեսները, լավացնում լիպիդային փոխանակությունը, ինչպես նաև ազատում հելմինթներից:

Ինչպես ճիշտ ընդունել կտավատի սերմերի ալյուրը

Նախաճաշի փոխարեն անոթի վիճակում կտավատի ալյուրով և կեֆիրով խառնուրդը պետք է ընդունել հետևյալ սխեմայով.

  • Առաջին շաբաթը` 1 աղանդերային գդալ կտավատի սերմերի ալյուրն ավելացնել 100 մլ կեֆիրին:
  • Երկրորդ շաբաթը` 2 աղանդերային գդալ կտավատի սերմերի ալյուր + 100 մլ կեֆիր:
  • Երրորդ շաբաթը` 3 աղանդերային գդալ կտավատի սերմերի ալյուր + 150 մլ կեֆիր:

Կանխարգելիչ նպատակներով կտավատի սերմերի աղացած ալյուրը ավելացրեք սովորական ուտեստներին: Օրական նորման` 2-3 ճաշի գդալ:

Աղիների համար կտավատի սկրաբի եռշաբաթյա սխեման հնարավորություն է տալիս ամբողջությամբ ազատվել խարամներից և դուրս բերել մակաբույծներին, ինչպես նաև կանոնավորել քաշը: Հիանալի գլխավոր մաքրության արշավ օրգանիզմի համար: