Բաղադրիչներ
1,5 կգ տավարի փափուկ միս
200 գ սպիտակ չոր գինի
հազրեվարդի (розмарин) ցողուններ
ռեհան
չորացրած ուրց
40 գ ձիթապտղի յուղ
62 գ ձիթապտուղ (առանց կորիզի)
800 գ լոլիկ
3 պճեղ սխտոր
աղ, բիբար

Միսը կտրատել, հազրեվարդի ցողունները կտրատել գինու մեջ, միսը մարինացնել ստացված հեղուկում, 1 ժամ անց հեղուկը քամել՝ թողնելով ցողունները: Սպասել, որ միսը ջրաքամվի, որից հետո այն տապակել ձիթապտղի յուղով:
Կաթսայի մեջ 2 լիտր ջուր եռացնել, պոմիդորները լցնել ջրի մեջ, 2-3 րոպե անց հանել և կեղևազատել, մանրացնել, վրան ավելացնել սխտորը, ռեհանը, ուրցն ու ձիթապտուղները, խառնել, լցնել մսի վրա, 30-40 րոպեի չափ շոգեխաշել: Ուտեստը պատրաստ է: