Ցրտի ընկալիչները կարող են ակտիվացնել ճարպը, որն էներգիա է այրում, գրում է naked-science-ը: Դանիացի գիտնականները որոշել են խաբել օրգանզիմին մոլեկուլյար մակարդակով՝ նրա համար ցրտի պատրանք ստեղծելով: Նրանք հայտնաբերել են TRPM8 ցրտի ընկալիչը և ինցիլին նյութը, որը կարող է այն ակտիվացնել:

Այդ նյութը հետազոտողները տվել են մկներին: Նրանց մոտ սկսվել է էներգիայի շրջանառությունը և նրանք ավելի նիհար են դարձել, սակայն գիտնականների կարծիքով՝ ազդեցությունն այնքան մեծ չէ, որ մարդկանց համար օգտակար լինի:

Գիտնականներն ինցիլինը համադրել են ախորժակը փակող dimethylphenylpiperazinium (DMPP) նյութի հետ, որը նիկոտինայինն ընկալիչներն է ակտիվացնում:

Արդյունքում մկները քսան օրում կորցրել են իրենց քաշի 12 տոկոսը: