Առավոտյան մեկ գավաթ սուրճ ըմպելու սովորությունը կարող է կործանարար ազդեցություն ունենալ առողջության վրա։ Այսպիսի եզրահանգման են եկել մասնագետները։

Ըստ մասնագետների՝ սուրճի բաղադրության մեջ առկա կոֆեինը կարող է կախվածություն առաջացնել։ Յուրաքանչյուր առավոտ սուրճ ըմպող մարդկանց 60%-ի մոտ սուրճից հրաժարվելուց հետո առաջանում է քնկոտություն, նյարդայնություն, գլխացավ և նվազում է աշխատունակությունը։

Այսպիսի նախանշանները մասնագետները անվանում են աբստինենտային նախանշաններ։ Այսպիսի նախանշաներ հիմնականում լինում են թմրամոլների կամ ալկոհոլիների մոտ։

Այն մարդիկ, ովքեր մեծ չափաքանակներով սուրճ են խմում կարող են բախվել անքնության, հոգեկան գրգռվածության, հաճախասրտության և բարձր ճնշման հետ։