Ռեփեր Լեւան Գորոզիան, որը հանդես է գալիս LʼOne բեմական կեղծանվամբ, դատական հայց է ներկայացրել Black Star երաժշտական ապրանքանիշի, դրա սեփականատիրոջ՝ Թիմուր Յունուսովի (Տիմատի) եւ գլխավոր տնօրենի՝ Պավել Կուրյանովի դեմ (Պաշու)։ Տեղեկատվությունը հայտնվել է Մոսկվայի դատարանի կայքում։ Հայցը գրանցվել է 2019թ.-ի հուլիսի 5-ին։

Картинки по запросу леван горозия

Հունիսին ռեփերը պաշտոնապես հայտարերել է Black Star-ից հեռանալու եւ այն մասին, որ որոշումն ուղեկցվել է կոնֆլիկտով։ Կատարողի խոսքով՝ Տիմատին իրեն արգելում է ելույթ ունենալ L’One անվամբ եւ կատարել իր երգերը։

Երաժիշտի հայտարարությանը միանգամից արձագանքել է Տիմատին։ Ընդ որում, սոցիալական ցանցերի էջերում հարաբերությունների պարզումը բավական կոպիտ է եղել։ «Ո՞վ է ցանկանում փակել բերանդ, խնդրում եմ, հստակեցրու։ Ի՞նչ գաղտնի տեղեկատվության ես տիրապետում դու։ Մի ծիծաղեցրու, խնդրում եմ։ Դու ազատորեն կարող են ցանկացած հարցազրույցում պատմել ամենն, ինչ ցանկանում ես, քեզ ոչ ոք չի սահմանափակում։ Առավել եւս, դու Թամադա ես, պատմիր, դա քո պրոֆիլն է»,- գրել է Տիմատին։

2019թ.-ի գարնանը Black Star-ի նախկին արտիստ Եգոր Կրիդը (Եգոր Բուլատկին) որոշել է չերկարացնել պայմանագիրը Տիմատիի հետ։ Սակայն նրան թույլ են տվել պահպանել կեղծանունը։