Գեւորգ Գրիգորյանի մարմնավորած կերպարը «Պատվից առավել» սերիալում ամենասիրվածներից է այս շրջանում: Դերասանն օրերս նկարահանվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում, պատմել է Մուրադի կերպարի մասին, որը, պարզվում է, ճակատագրական է դարձել. հենց նկարահանման հրապարակում է սկսվել Գեւորգի եւ ապագա կնոջ՝ Սուսաննայի սիրո պատմությունը: 

– Որոշ ժամանակ առաջ նշել էիք, որ «Եթե գտնեմ քեզ» սերիալում Ձեր դերը վերջինն է: Ինչո՞ւ փոխեցիք որոշումը:

-Պլանավորել էի այս տարվա դեկտեմբերի վերջին Հայաստանից գնալ, բայց մեկ տարի ընկերներիս հետ աշխատելն ինձ լավ գաղափար թվաց: «Պատվից առավել» սերիալի նկարահանող ամբողջ անձնակազմն իմ ընկերներն են:
23

Գեւորգ Գրիգորյանը


– Մի փոքր պատմեք այս սերիալում Ձեր հոգեբանական բարդ կերպարի մասին:
-Այո, ճիշտ նկատեցիք, հոգեբանորեն բարդ կերպար է: Դեռ մանկուց երեխան մեծանում է տատիկի քարոզած վրեժի մթնոլորտում: Իմ ընկալմամբ՝ կերպարը մարդասպան չէ, կարծում եմ՝ մեղավոր բոլոր կերպարներն իրենց պատիժը կստանան:

Ավելին՝ այստեղ